Կոնգրեսը կհետաքննի Մոսկվայի հետ Թրամփի շտաբի հնարավոր համաձայնությունը
SOCIETY ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն որոշում Է ընդունել հետաքննել Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ նախահամաձայնության առկայության մեղադրանքները: Այդ մասին հայտնել Է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք գրավոր համաձայնության ենք հասել, որ հետաքննելու ենք Թրամփի շտաբի հետ Ռուսաստանի համաձայնությանը վերաբերող մեղադրանքները»,-հայտարարել Է Շիֆը MSNBC հեռուստաալիքի եթերում:
«Հետախուզական կոմիտեն երկար տարիներ հետաքննում Էր Ռուսաստանի իշխանությունների գործողությունները եւ նախազգուշացնում միջազգային ասպարեզում պուտինյան ռեժիմի թշնամական գործողությունների, կիբեռտարածքում եւ ազդեցիկ միջազգային քարոզարշավներում նրա ագրեսիայի մասին»,-կոմիտեի կայքում մեջբերված Է նրա նախագահ, հանրապետական Դեւին Նունիեսի խոսքը:
Նունիեսը, որը Թրամփի անցումային շտաբի անդամ Էր, հայտարարել Է, որ կոմիտեն հետաքննություն Է վարելու վերը թվարկաված բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քննելու Է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը:
Մինչդեռ Թրամփն ավելի վաղ ժխտել Է, որ իր կողմնակիցները կապեր ունեն Մոսկվայի հետ: «Նրանք այդ մասին ոչինչ չգիտեն: Նրանք չեն եղել Ռուսաստանում: Նրանք երբեք չեն զանգահարել Ռուսաստան: Նրանց երբեք ոչ ոք չի զանգահարել: Դրանք բոլորը կեղծ լուրեր են»,-հայտարարել Է Թրամփը:
Իր հերթին ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել Է, որ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ չի քննարկել անցյալ տարվա նոյեմբերին կայացած ամերիկյան նախագահական ընտրությունները: Դա ընդգծված Է գրավոր հայտարարության մեջ, որը Սեշնսը հրապարակել Է՝ անցյալ տարվա հուլիսին եւ սեպտեմբերին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կայացած իր երկու հանդիպումների վերաբերյալ The Washington Post թերթի հրապարակած տեղեկությունների առնչությամբ: Հանրապետական Սեշնսն այն ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամ Էր Ալաբամայի նահա նգից:
Նախարարի խոսքով՝ ինքը «երբեք չի հանդիպել ռուսաստանցի որեւԷ պաշտոնատար անձի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի ընտրարշավի հարցերը: «Ես որեւԷ պատկերացում չունեմ, թե ինչ նպատակ են հետապնդում ներկայիս մեղադրանքները: Դրանք անհիմն են»,- ընդգծել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայիս ղեկավարը:
Նախօրյակին Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջել Է Սեշնսի պաշտոնաթողությունը: Նրա խոսքով՝ նա ստել Է Կոնգրեսում երդում տալիս՝ հայտարարելով, թե ռուս պաշտոնատար անձանց հետ չի շփվել նախագահական արշավի ժամանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



