Առողջապահության համակարգը համալրվելու է շտապ բուժօգնության նոր մեքենաներով
SOCIETYՀՀ առողջապահության նախարարությունը համակարգը կհամալրվի շտապ բժշկական օգնության 10 նոր մեքենաներով: «Հայաստանի շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելու անհրաժեշտություն կա: Այս խնդիրը լուծելու համար նախատեսվում է ձեռք բերել 10 հատ արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության մեքենա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ գործընթացն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում անհրաժեշտ է հատկացնել 150 միլիոն դրամ՝ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Կառավարությունը հաստատեց առողջապահության նախարարի ներկայացրած նախագիծը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



