Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է Մարդու իրավունքների խորհրդի բարձր հատվածի աշխատանքներին

POLITICS

Ժնևում փետրվարի 27-28-ը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 34-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը, ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Պիտեր Թոմսոնը, բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, միջազգային կառույցների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով իր ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ոլորտում Հայաստանում ձեռնարկվող քայլերին՝ նշելով ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների, Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմի հետ ձևավորված համագործակցությունը։ Անդրադարձ կատարվեց նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի րջանակներում նախատեսվող ընտրական գործընթացին։ Նշվեց, որ համաձայն նոր օրենսգրքի՝ ի թիվս այլ բարեփոխումների ավելացել է կին թեկնածուների համար նախատեսված քվոտան, ինչպես նաև առաջին անգամ Ազգային ժողովում տեղեր են հատկացվելու ազգային և էթնիկ փոքրամասնություններին:

Փոխնախարարը խոսեց Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պարբերաբար ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություննների կողմից հնչեցվող ատելության կոչերի և պատերազմական հռետորաբանության մասին: ՀՀ փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալը հանգեցնում է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով: Փոխնախարար Հովակիմյանն ընդգծեց նաև Ադրբեջանի կողմից ԼՂ այցելած լրագրողներին և խորհրդարանականներին քրեական հետապնդման ենթարկելու երևույթի դեմ պայքարելու կարևորությունը։

Իր խոսքում փոխնախարարն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի շրջանակներում Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ հիշատակելով 2015 թվականին ՀՀ կողմից նախաձեռնված և Մարդու իրավունքների խորհրդում ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևը:

Փոխնախարար Հովակիմյանը հիշատակեց նաև Սիրիայի ճգնաժամի և դրա հետևանքով Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահայ փախաստականների մասին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն մարդասիրական աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժած և տեղահանման վտանգի տակ գտնվող Սիրիայի բնակչությանը:

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ԱշոտՀովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրոս Զենոնի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպումներ անցկացվեցին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված՝ Եթովպիայի և Միացյալ Թագավորության թեկնածուների հետ։

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan