Կայացավ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի փակ ցուցադրությունը. BlogNews.am-ի ֆոտոշարքը
PHOTOBlognews.am-ը գրում է
Այսօր՝ կեսօրին, «Կինո պարկ» կինոթատրոնում կայացավ HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանք հանդիսացող «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան: Օրեր առաջ BlogNews.am-ը զրուցել էր ֆիլմի համապրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանի հետ ու մանրամասներ պարզել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի, ստեղծման պատմության մասին:
Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան, ռեժիսորն է ֆրանսաբնակ Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորը ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանն է, սաունդթրեքի հեղինակը՝ Տիգրան Համասյանը, իսկ ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանն էլ ստեղծել է ֆիլմի սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը: Իսկ ահա ֆիլմի պրոդյուսերները ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը (Agat films) և Հրաչյա Քեշիշյանն են (HK productions):
Black comedy ժանրի մեջ նկարահանված 1ժամ 44 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ընկած է պատանի երաժիշտ-կլարնետիստ Ալիկի կյանքի այն հատվածը, երբ նվագախումբը, որը կրում է Արցախյան գոյամարտում զոհված Ալիկի բժիշկ-ծնողների անունը, բարդ կացության մեջ է հայտնվում ֆինանսների բացակայության պատճառով, որովհետև նվագախմբի գործարար հովանավորին սպանում են:
Նվագախումբը հիմնել և ղեկավարում է Ալիկի պապը՝ հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը, ով առողջական խնդիրներ ունի և նվագախմբի լինել-չլինելու հարցը նաև ինչ-որ տեղ Ալիկի պապիկի լինել-չլինելուն է առնչվում, քանի որ մեծն երաժիշտը ապրում է հենց իր աշխատանքով: Ու չնայած բարդ իավիճակին՝ Ալիկը չի կորցնում հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու, և նվագախումբը փրկվելու է: Ու պատկերացրեք՝ Ալիկը չի սխալվում, որովհետև հենց այդ ժամանակ էլ պատահական հանգամանքների բերումով Ալիկի մոտ է հայտնվում ոմն «Վիրտուոզի» պատկանող մի հեռախոս, որը զանգեր է ստանում միայն մեկ օգտատերից: Շուտով Ալիկը խոշոր կանխավճարի դիմաց ստանում է խոշոր տրամաչափի մի ատրճանակ ու սպանության պատվեր: Գումարից Ալիկը հրաժարվել չի կարող, որովհետև այն լիովին բավարար է նվագախումբը փրկելու համար, սակայն առաջադրանք էլ գլուխ բերել Ալիկը չի կարող, որովհետև կյանքում երբեք ոչ մի զենքից չի կրակել: Ահա այս բարդ ու խճճված իրավիճակում էլ Ալիկը հանդիպում է իր կյանքի մեծ սիրուն, հանուն որի նա պատրաստ է ամեն ծայրահեղության՝ անգամ մարդասպանության:
Շարունակությունը՝ այստեղ