Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում 15 տարում սպառողական վստահության ռեկորդային մակարդակի մասին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը հասել Է 15 տարում պատմական առավելագույն ցուցանիշին, իսկ ֆոնդային սակարանի աճը կազմել Է 3,2 տրիլիոն դոլար՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու ժամանակից ի վեր: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոյեմբերի 8-ի ընտրությունների օրվանից ֆոնդային սակարանը գրանցել Է 3,2 տրիլիոն դոլարի աճ, իսկ սպառողական վստահությունը 15 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի վրա Է: Աշխատատեղե՜րը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մարտի 1-ին Dow Jones ինդեքսը՝ ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է 21 000 կետը: Ըստ որում The Wall Street Journal թերթը նշել Է, որ բաժնետոմսերի փոխարժեքները կանոնավոր կերպով աճում են Թրամփի՝ երկրի նախագահ ընտրվելու ժամանակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



