Զբոսաշրջիկները ճանապարհորդությունները համարել են կյանքում հաջողության հասնելու գործոններից մեկը
SOCIETYԱշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներն այն կարծիքին են, որ ճանապարհորդությունները նպաստում Է անձնական կյանքում եւ աշխատանքում հաջողության հասնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Booking.com հյուրանոցների ամրագրման ծառայության մամուլի տեղեկագրում:
Ընկերության մասնագետների կողմից 20 պետությունների 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում մասնակիցների 45 տոկոսը հայտարարել Է, որ ճանապարհորդությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները օգնում են անձնական կյանքում եւ կարիերայում:
Այսպես, հարցման մասնակիցների 13 տոկոսը, ոգեշնչված ուղեւորությունների տպավորություններից, նոր աշխատանք Է գտել, մոտավորապես նույնքան զբոսաշրջիկներ Էլ լավացրել են իրենց հարաբերությունները զուգընկերների հետ: Հարցվածների եւս 21 տոկոսը փոխել Է բնակության վայրը:
Զբոսաշրջիկների 65 տոկոսի խոսքով՝ նոր երկիր կամ քաղաք այցելելն օգնում Է իրենց բարձրացնել ինքնավստահությունը: Հարցման մասնակիցները նաեւ կարծիք են հայտնել, որ տարբեր վայրեր այցելած մարդիկ ավելի հետաքրքիր են նրանցից, ովքեր քիչ են ճանապարհորդում: Այսպես Է կարծում 61 տոկոսը:
2016 թվականի նոյեմբերին անցկացված համանման հարցման ընթացքում դրա մասնակիցները պատմել Էին, որ ճանապարհորդություններն իրենց ավելի շատ ուրախություն են բերում, քան սերը, երեխաները, աշխատանքն ու նյութական բարիքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



