Լվովի մարզի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել. հանքափորներ են զոհվել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Լվովի մարզում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է լեռնապարի փլուզման, հայտնում է «112» հեռուստաալիքը: Պայթյունի պահին հանքահորում 34 մարդ է եղել: Նախնական տեղեկություններով՝ 8 հանքափոր է զոհվել, 6-ը վնասվածքներ են ստացել, եւս 20-ի ճակատագիրն անհայտ է:
Փրկարարները հանքահորից հանքափորների են դուրս բերում, որոնց ճակատագիրը նախկինում անհայտ էր: 20 հանքափորներին դուրս են բերում վերելակի միջոցով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Լվովի մարզի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ համաուկրաինական սուգ է հայտարարել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



