Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել. գյուղերից մեկում տներ են փլուզվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ գավառում մարտի 2-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ գյուղերում փլուզումներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին հաջորդել են 4,2 և 4,4 բալ ուժգնությամբ հետցնցումները: Մարդկային կորուստներ չեն գրանցվել:
Աղթամար գյուղի գյուղապետ Նեջմեթին Օզթյուրը CNN Turk-ի ուղիղ եթերում հայտնել է, որ իրենց գյուղի կեսը փլուզվել է: «Մեր գյուղում 30 տուն կա: Առնվազն 15-ը փլուզվել են: Երեք մարդ վիրավոր է »,- հայտնել է նա:
Երկրակեղևի ցնցումները զգացվել են նաև Դիարբեքիրում և Գազիանթեփում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



