Կիտրոնի կեղևի 8 օգտակար հատկությունները
PHOTOԿիտրոնի եւ կիտրոնի հյութի օգտակար հատկությունների մասին գիտեն գրեթե բոլորը, սակայն քչերն են տեղյակ, որ այս մրգի կեղեւը եւս օժտված է մեծ արժեքավորությամբ մեր առողջության համար: Սննդի ոլորտի մասնագետները պնդում են, որ կիտրոնի կեղևը հակաքաղցկեղային հատկություններ ունի:
Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում կիտրոնի կեղեւի մի շարք օգտակար հատկությունները:
Պարզվում է` կիտրոնի կեղեւն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Նրանում պարունակվում է պեկտին կոչվող նյութը, որը նպաստում է ձեռք բերել սլացիկ և հարթ կազմվածք:
Կիտրոնի կեղեւն օգտագործում են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար: Այն պարունակում է սալվեստրոլ Q40 եւ լիմոնեն նյութերը, որոնք օգնում են պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:
Կիտրոնի կեղևի մեջ պարունակող կալիումի պարունակությունը բարերար ազդեցություն է թողնում սրտի առողջության վրա, օգնում է կանխել դիաբետի զարգացումը եւ կարգավորել արյան ճնշումը:
Կեղեւն օգնում է նվազեցնել օքսիդատիվ սթրեսը` բիոֆլավանոիդների (վիտամին P) բարձր պարունակության շնորհիվ:
Արմունկների, ծնկների և կրունկների մաշկի փափկեցման համար մաշկին քսեք կես կիտրոն վրան ցանեք սոդա, այնուհետև լավ լվանալ, չորացնել և սնուցող կրեմ քսել:
Կիտրոնները հիանալի են թեյնիկները, միկրոալիքային վառարանը մաքրելու համար:
Կիտրոնի մեջ առկա վիտամին C-ն օգնում է հաղթահարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լնդերի արյունահոսությունը, լնդախտը եւ գինգիվիտը: Քանի որ կեղեւը հարուստ է կիտրոնաթթվով, որը լրացնում է վիտամին C-ի պակասը` ուստի թույլ տալով արագորեն ազատվել այդ հիվանդություններից:
Կեղեւն օգնում է պահպանել նաև ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում եւ վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Կեղեւն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հոդային ռեւմատիզմը, բազմակի արթրիտը և օստեոպորոզը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: