Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լուսինե Մարտիրոսյանն առաջին անգամ խոսում է իր հույն սիրելիի մասին, ում համար հայտնվել է օվկիանոսից այն կողմ

PHOTO

Asekose.am-ը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը Հայաստանում չէ, սակայն  ինչպես է ինքն է պնդում`սա, ամենևին, չի փաստում այն մասին, որ լքել է հայրենիքը: Asekose.am-ը զրուցել է Լուսինե Մարտիրոսյանի հետ` Հայաստանից բացակայելու պատճառի մասին և ոչ միայն:

-Լուսինե, հետևելով Ձեր ֆեյսբուքյան էջին, պարզ է դառնում, որ այս պահին Կանադայում եք, ի՞նչն է Ձեզ տարել օվկիանոսից այն կողմ:

-Օվկիանոսից այս կողմ ինձ բերել է այն, ինչ մարդու կյանքում ամենակարևորն է` սերը: Սակայն այս ամենում կա մի հետաքրքիր զուգադիպություն: Երբ ես փոքր էի, և ինձ հարցնում էին` ով եմ ես և որտեղ եմ ապրում, պատասխանում էի, որ հայ եմ և ապրում եմ Կանադայում: Թերևս, այդ շրջանում ինձ դուր էր գալիս Կանադայի դրոշը, այդ ժամանակ այս երկիրը սիրելու այլ պատճառ չունեի:  Բայց այսօր կարող եմ ասել, որ ապրելով այս երկրում մեկ ամսից ավել` հույզերի տարափ ունեմ: Ես այստեղ տեսնում և զգում եմ այն ամենը, ինչ կուզեի տեսնել իմ երկրում: Օդում հանգստություն և խաղաղություն կա: Մարդիկ երջանիկ և անչափ բարի են: Կանադան ապահովում է բոլոր պայմանները, որպեսզի բոլոր մարդիկ` անկախ ազգությունից, իրենց ապահով և պաշտպանված զգան: Տարբեր ազգերի ներկայացուցիչները միմյանց կողքին ապրում են խաղաղ և հանգիստ: Ես ինձ զգում եմ դրախտում: Այս մարդիկ ունեն ամենակարևորը, ինչ մենք` այս տարածաշրջանում ապրողներս, կորցնում ենք` բարությունը և սրտացավությունը մերձավորի հանդեպ:

-Իսկ ո՞վ է Ձեր սիրելին, որքա՞ն ժամանակ է, ինչ միասին եք:

-Նրա անունը Լեոնիդաս է: Նա արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ապրում է Կանադայում` Նիագարա օն զե Լեյկ գեղեցիկ քաղաքում: Նա հույն է. ազգություն, որը շատ մոտ է հայերիս հոգեկերտվածքով, արվեստով և մեր ազգերի պատմությունների նմանությամբ: Սակայն ամենակարևորն այն է, որ ես նրա հանդեպ հարազատություն եմ զգում նաև այն բանի համար, որ իմ ընտանիքը Հունաստանից Հայաստան է ներգաղթել 1946 թվ-ին: Հունարենը, իրենց երաժշտությունը և խոհանոցն ինձ համար միշտ էլ հարազատ են եղել: Փոքրուց մեծացել եմ հայ-հունական ավանդույթներով: Դա իմ սրտի և կյանքի մի մասն էր: Նա գործարար է, սակայն շատ ուրախ, բարի, խելացի և հոգատար տղամարդ է, ինչը շատ կարևոր է ինձ համար: Նա ինձ նման խենթ է, իհարկե, բառի դրական իմաստով: Մենք տարբեր ենք, բայց, միաժամանակ, շատ նման ենք բազում հարցերում, ինչն օգնում է հարաբերություններ կառուցելիս: Մենք ծանոթացել ենք մեկ տարի առաջ: Այս մեկ տարվա ընթացքում անցել ենք ժամանակի, հեռավորության և մարդկային գործոնի փորձությունները, սակայն մենք  ճակատագրից ավելի ուժեղ ենք գտնվել: Առաջին անգամ հանիպել ենք դեկտեմբերին Հայաստանում: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա սիրեր իմ երկիրը, քաղաքը, այստեղ ապրող մարդկանց, ընկերներիս, ընտանիքս, որովհետև այդ ամենով է պայմանավորվում իմ իրական տեսակը:

-Ի դեպ, ինչպե՞ս են արձագանքել Ձեր ընտանիքի անդամները` իրենց մայրիկի կյանքում սիրելի հայտնվելու փաստին:  Հատկապես Ձեր որդու արձագանքն է հետաքրքիր:

-Նա ծանոթացավ իմ ընտանիքի, ընկերների և քաղաքի հետ: Բոլորը նրան սիրեցին, և դա փոխադարձ էր, հատկապես որդիս. երեխաները, առհասարակ, շատ զգացմունքային են և միանգամից տեսնում են բարությունը: Ես շատ երջանիկ էի, որ Լեոնիդասը հեռանալիս ինձ ասաց. «Ես ինձ զգում էի ինչպես տանը, շնորհակալ եմ քեզ այս ամենի համար»: Իսկ հիմա ես եմ գտնվում այն երկրում, որում նա է ապրում: Ես ծանոթացել եմ նրա ընտանիքի որոշ անդամների հետ, այն քաղաքի, որում նա ապրում է, իր կենցաղի: Ես  գիտեմ, որ կա մեկ ճշմարտություն` եթե սիրում ես մարդուն, սիրում ես նաև այն ամենը, ինչ շրջապատում է նրան, սակայն մարդիկ հաճախ դա անում են նաև ստիպողաբար: Բայց սա այդ դեպքը չէ, ես իսկապես շատ եմ սիրել նրա ընտանիքի հրաշալի անդամներին, ովքեր շատ հոգատար են: Ես սիրել եմ այս բարի և գեղեցիկ փոքրիկ քաղաքը, որում Լեոնիդասն ապրում է: Իմ զգացմունքները նրա հանդեպ կրկնապատկվեցին հատկապես այն ժամանակ, երբ ես տեսա նրան իր իրականության մեջ: Նա ազնիվ և պարկեշտ տղամարդ է, ուշադիր, մարդասեր: Ինձ երբեմն թվում է, որ ես ապրում եմ հեքիաթում, նա ստեղծում է բոլոր պայմանները, որ ես ինձ երջանիկ զգամ, խոսքը ոչ թե նյութականի, այլ հոգևորի մասին է: Նա իսկական տղամարդ է, ում ես փնտրել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Եվ ահա հիմա ես գտել եմ նրան` ինձնից այսքան հեռու: Շուտով ես վերադառնում են Հայաստան, հիանալի զգացմունքներով, որոնք լցնում են իմ սիրտը: Վստահ եմ, որ  հեռանալիս կասեմ նրան. «Ես ինձ զգում էի ինչպես տանը, շնորհակալ եմ քեզ այս ամենի համար»:

-Արդյո՞ք մոտ ժամանակներս կօրինականացնեք ձեր հարաբերությունները:

-Շատ վաղ է այդ մասին խոսել: Վստամ եմ, որ մեր հարաբերությունները դեռ շատ փորձությունների միջով կանցնեն: Մենք երկուսս էլ հասուն մարդիկ ենք, անցել ենք գրեթե մի մեծ կյանք` իր հիասթափություններով և վախերով:  Մենք երկուսս էլ ունենք մեր իրականությունները և փորձում ենք միացնել դրանք: Ինչ վերաբերում է ապագային, ապա որևէ մեկը չգիտի, թե ինչ կլինի վաղը, բայց մենք ունենք երազանքներ և  վստահ քայլերով փորձում ենք այդ երազանքներն իրականացնել:

-Ստացվում է, որ թե Դուք (թեկուզ ժամանակավոր), թե Էնջլը հեռացաք Հայաստանից…

-Ես չեմ հեռացել Հայաստանից, պարզապես կարճ ժամանակով բացակայում եմ:  Հեռանալով հայրենիքից` մարդիկ չեն դավաճանում իրենց երկիրը, քաղաքը, մարդկանց և հիշողությունները: Այդ ամենը մարդիկ պահում են իրենց սրտում: Հեռանալու պատճառներն էլ տարբեր են, ոմանք գնում ենք գեղեցիկ կյանքի հետևից, իսկ ոմանք` ստիպված: Դուստրս գնացել է իր երազանքի հետևից, նա վստահ է, որ դրա իրականացման ճանապարհին է: Եթե ես մի օր հեռանամ իմ երկրից, պատճառը կլինի այն, որ ուզում եմ երջանիկ լինել:

-Այս շրջանում անձնականին զուգահեռ կա՞ն ստեղծագործական նորություններ:

-Երբ վերադառնամ Հայաստան, պետք է քրտնաջան աշխատեմ Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա: Այն մարդիկ, ովքեր սիրում են իմ արվեստը և  երգչուհի Սոնա Շահգելդյանի երկրպագուն են, տեսահոլովակների տեսքով անակնկալ կունենան:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan