Թրամփի փեսան նույնպես զրուցել Է Ռուսաստանի դեսպանի հետ. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը եւ ավագ խորհրդական Ջերարդ Քուշներն անցյալ տարվա դեկտեմբերին Նյու Յորքի Trump Tower աշտարակում միասին հանդիպել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Սպիտակ տանը:
«Նրանք, ընդհանուր գծերով քննարկել են հարաբերությունները, եւ իմաստ Է ունեցել հաղորդակցության ուղու հաստատումը»,- մեջբերում Է անում NYT-ն Սպիտակ տան ներկայացուցիչ Հոուփ Հիքսի խոսքից: Նա հավելել Է, որ հանդիպումը տեւել Է շուրջ 20 րոպե:
Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանի հետ զրույցների պատճառով սկանդալի կենտրոնում Էին հայտնվել Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը, որն ի վերջո հարկադրված Էր պաշտոնաթող լինել, եւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը:
Սակայն ի տարբերություն նրանց, Քուշները Ռուսաստանի դեսպանի հետ զրուցել Է արդեն ընտրություններից հետո. թեպետեւ մինչեւ վարչակազմի փոխվելը եւ պաշտոնում իր հաստատվելը:
Արտասովոր եւ անթույլատրելի ոչինչ չկա օտարերկրացի պաշտոնյաների հետ անցումային շտաբի ներկայացուցիչների հանդիպումներում, նշել Է NYT-ն:
Սակայն Ռուսաստանի իշխանությունների հետ Թրամփի խորհրդականների ցանկացած շփումներ այժմ հայտնվում են ուշադրության կենտրոնում, քանի որ Հետաքննությունների համերկրային բյուրոն հետաքննում Է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության եւ այդ սկանդալի հետ նախագահի մերձավորների հնարավոր առնչության մեղադրանքները:
Բացի դրանից USA Today թերթը հայտնել Է, որ Թրամփի նախընտրական թիմից եւս երկու խորհրդականներ՝ Ջեֆրի Գորդոնը եւ Քարթեր Փեյջը, ԱՄՆ-ում ՌԴ-ի դեպանի հետ զրուցել են անցյալ տարվա հուլիսին Քլիվլենդում կայացած հանրապետական ազգային համագումարում: Թե հատկապես ինչի մասին են խոսել Գորդոնը եւ Փեյջը, հայտնի չԷ, ընդգծել Է հրատարակությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



