Ռիք Փերին դարձել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության՝ թվով 14-րդ ղեկավարը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Էներգետիկայի նոր նախարար Ռիք Փերին ձեռնամուխ Է եղել իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը: Մարտի 2-ի երեկոյան նրա երդմնատվությունն ընդունել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փերին դարձել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության՝ թվով 14-րդ ղեկավարը: Այս գերատեսչության տնօրինության տակ Է ԱՄՆ-ի միջուկային ռազմական համալիրը: Մինչ այդ Փերին 14 տարի եղել Է Տեխասի նահանգապետը, երկու անգամ մասնակցել Է նախագահական ընտրություններին:
66-ամյա Փերին նախարարի պաշտոնն ստանձնելուց առաջ խոստացել Է ԱՄՆ-ում զարգացնել Էներգետիկայի բոլոր ձեւերը, ներառյալ միջուկային եւ վերականգնվող աղբյուրներ օգտագործող Էներգետիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



