Մալայզիայի ոստիկանապետը հավաստել Է, որ Կիմ Չեն Նամն սպանվել Է
INTERNATIONAL NEWSՄալայզիայի իրավապահ մարմինները չեն կասկածում, որ Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը, սպանվել Է կանխամտածված: Ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարի այս հայտարարությունը մեջբերում ԷThe New Straits Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ունենք որակյալ փորձագետներ, որոնք պարզել են մահվան պատճառը: Կատարվող հետաքննությունը՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հաշվառմամբ, հաստատում Է ԿԺԴՀ-ի քաղաքացու սպանության փաստը»,- ընդգծել Է նա ի պատասխան հյուսիսկորեական կողմի այն պնդման, թե Կիմ Չեն Նամն իբր մահացել Է շաքարախտի ֆոնին սրտի անբավարարության հետեւանքով:
Փենյանում «կարող են ասել ամենն, ինչ կամենան, բայց փաստերը մնում են փաստեր», հավելել Է Հալիդ Աբու Բաքարը:
Նախօրյակին ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ Լի Դոն Իրը, որը գլխավորում Է Հյուսիսային Կորեայի՝ մի քանի օր առաջ Քուալա Լումպուր ժամանած դիվանագիտական պատվիրակությունը, պնդել Է, թե «նա չի թունավորվել, այլ մահացել Է բնական պատճառներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



