Ստոկհոլմում պայթյունի վտանգի պատճառով տարհանվել են Thai Airways-ի չվերթի ուղևորները
SOCIETYՍտոկհոլմի Արլանդա օդանավակայանում գիշերը Փհուկետ թռիչքից առաջ տարհանվել է Thai Airways ավիաընկերության ինքնաթիռի 300 ուղևոր՝ ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին հաղորդագրության պատճառով: Ոստիկանությունը շրջափակել է օդանավակայանի մի հատվածը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաալիքին:
«Մենք ստացել ենք չվերթներից մեկի վերաբերյալ վտանգի մասին տեղեկություններ: Խոսքը հեռախոսազանգի մասին է, բայց մեզ չեն զանգել: Մենք դա ընդունել ենք որպես լուրջ սպառնալիք»,- նշել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սվեն-Էրիկ Ուլսոնը:
Ինքնաթիռը տեղափոխվել է անվտանգ վայր: Ինքնաթիռում այժմ աշխատում են սակրավորները:
Օդանավակայանի ղեկավարության հաղորդմամբ՝ մնացած բոլոր թռիչքներն իրականացվում են չվացուցակի համաձայն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



