Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում էթնիկ պատկանելության մասին խոսելը դիտարկվում է որպես հանցանք

INTERNATIONAL NEWS

Վերջին շրջանում Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանում նկատվում է ատելության, բռնության քարոզչության աճ: Երևանում կազմակերպված «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մենք` ինքներս, այդ դժբախտություններին ականատես եղանք ապրիլյան պատերազմի ընթացքում: Եղան գործողություններ, որոնք դրսևորվեցին դաժանություններով, խոշտանգումներով: Այսօրվա քննարկման նպատակն է հասկանալ ազգային պատկանելության պատճառով խտրականության դրսևորումների էությունը, նաև դիտարկել, թե ինչ պատկեր ունենք տարածաշրջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասաց Արման Թաթոյանը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ընտրված թեման արդիական է ոչ միայն Հայաստանի, նաև Արցախի Հանրապետության համար:

«Մեր գործունեության  ընթացքում  մենք ուշադրություն ենք դարձնում այս ուղղությանը: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում անդրադարձ կատարեց այլատյացությանը վերաբերող հարցերին՝ որպես ապրիլյան պատերազմի բուն նախահիմք»,- ասաց նա:

Ռ. Մելիքյանի խոսքով, իրենք շարունակում են հետևել Ադրբեջանի բաց աղբյուրներին՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է տիրում այդ երկրում այլատյացության տեսանկյունից:

 «Որքան էլ լավատես լինենք, դրական  տեղաշարժ, ամեն դեպքում, չենք կարող արձանագրել: Այս ընթացքում տեսանք դեպքեր, երբ դասընթացի ժամանակ երեխաներին ներկայացվում է այնպես, որ հայերը իրենց թշնամիներն են: Տեսնում ենք իրավիճակ, երբ հայի ազգանուն կրող անձը գնում է Ադրբեջան և 10 ժամ պահվում է, և դա այն դեպքում, երբ այդ անձը 10 տարեկան երեխա է»,-ասաց նա: Նա նշեց, որ հավանական է առաջիկայում այս ուղղությամբ առանձին զեկույց լինի, փաստահավաք գործունեությունը շարունակվում է:

ԵՊՀ  Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանում  ձուլման քաղաքականությունից չի կարողացել խուսափել մահմեդական որևէ տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչ:

«Ադրբեջանում սեփական էթնիկական պատկանելիության մասին խոսելը, դիտարկվում է որպես հանցանք: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում ինչ ճնշումներ են թալիշ ակտիվիստների նկատմամբ: Մենք ունենք դեպք, երբ թերթի խմբագիրը, ով ազգությամբ թալիշ էր, սպանվել է բանտում: Մեկ այլ խմբագիր ձերբակալվել է շինծու պատրվակով: Բոլորովին վերջերս էլ` մի քանի օր առաջ, ունեցանք դեպք, երբ ձերբակալվեց թալիշ ակտիվիստը: Նա ձերբակալվել է, թե քաղաքական, թե էթնիկական պատկանելիության հիմքով»,- նշեց նա: Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ նման դեպքեր կան մյուս տեղաբնակ ժողովուրդնե րի, մասնավորապես, կովկասյան պարսիկների նկատմամբ:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ավելացրեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի տարբերվում «Իսլամական պետություն»-ից, ավելին, այդպիսի գործելակերպ ունեցել դեռ տարիներ առաջ:

«Տարիներ առաջ` խորհրդային ժամանակաշրջանում, Ադրբեջանը հանդես է եկել նման դաժան գործողություններով, ցուցադրական սպանություններով, պարզապես այն ժամանակ համացանց չի եղել: Ադրբեջանում եղած անպատժելիությունը, դաժանությունը բնութագրում են հետևյալը` ցեղասպանություն, քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Քննարկմանը  ներկա էին Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, վերջերս Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած Ադրբեջանից ժամանած թալիշ ընդդիմադիր լրագրող Շահին Միրզոևը:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6