SMS գրելու օգուտները
PHOTOՄարդն ուրախության պոռթկում է ունենում ամեն անգամ, երբ ընկերոջից, բարեկամից կամ ընտանիքի անդամից հաղորդագրություն է ստանում, սա ապացուցվել է գիտափորձի միջոցով,- հաղորդում է Тhe Telegraph-ը:
Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանները երկար ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ SMS-ը դրականորեն է անդրադառնում մարդու հոգեբանական վիճակի վրա:
Օրինակ, դեպրեսիայով տառապող անձինք, ովքեր հաղորդագրություն են ստանում, զգացողություն են ունենում, թե իրենց մասին ինչ-որ մեկը անհնագստանում է և հոգ տանում:
Հոգեբանները նոր հետազոտություն են մշակել,որի շրջանակում ավելի քան 2000 մարդ SMS է ստացել: Հաղորդագրությունները նրանց էմոցիոնալ վիճակի մասին հարց են պարունակել եւ ենթադրել են պատասխան, որը ստացվել է հոգեբանի հետ խորհրդակցելու պես շփում:
Ստացված պատասխանները ցույց են տվել, որ մարդկանց մշտական շփում կամ հանդիպումներ են պետք հոգեբանների հետ և պարվել է, որ նույնիսկ SMS-ներն են արդյունք տվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: