Թոմ Հենքսը սուրճի մեքենա Է նվիրել Սպիտակ տան լրագրողներին
SOCIETYԱմերիկացի դերասան Թոմ Հենքսն Սպիտակ տանն աշխատող լրագրողներին սուրճի մեքենա Է ուղարկել՝ քաջալերական գրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Սպիտակ տան մամուլի կորպուսին: Շարունակե՛ք պայքարը հանուն ճշմարտության, արդարության եւ ամերիկյան ուղու: Հատկապես հանուն ճշմարտության»,- ասված Է Հենքսի գրության մեջ, որը տպված Է գրամեքենայով:
Սուրճի մեքենայի եւ գրության լուսանկարները հայտնվել են ամերիկացի մի քանի լրագրողների Twitter-ում, որոնք դերասանին շնորհակալություն են հայտնել աջակցության համար:
2004 թվականին Հենքս արդեն համանման նվեր Է ուղարկել լրագրողներին: Նա պարզաբանել Է, որ դա արել Է, երբ իմացել Է, որ ԶԼՄ-ների՝ Սպիտակ տանն աշխատող լրագրողները սուրճ են խմում ավտոմատից:
«Հուսով եմ, որ այս մեքենան նորությունների 24-ժամյա ցիկլը փոքր-ինչ ավելի հաճելի կդարձնի»,- այն ժամանակ հայտարարել Էր դերասանը:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



