Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մարինկա Խաչատրյան. «Շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ»

PHOTO

Tert.am Life–ը գրում է

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այժմ նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում։ Շուտով դերասանուհին ևս մեկ նոր նախագծում՝ «Օտարը» հեռուստասերիալում կներկայանա։

Tert.am Life–ը Մարինկայի հետ անկեղծ զրույց է ունեցել շոուբիզնեսային միջավայրին ինտեգրվելու, ոլորտի ազդեցության, հակառակ սեռի ուշադրության, սիրահարվածության և ոչ միայն այդ ամենի մասին:)

–Մարինկա, հեռուստատեսությունում հայտնվեցիր պատանեկությանդ շրջանում և սկսեցիր հաստատուն քայլերով առաջ գնալ, քանի որ առաջին կերպարդ խաղալուց հետո չկորեցիր ասպարեզից։ Քո տեղը գտե՞լ ես շոու բիզնեսում:

-Ես չեմ խուսափի այն փաստից, որ  ճանաչված եմ: Դա շատ հաճելի փաստ է ինձ համար: Իհարկե, դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու, չեմ կարող ինձ համարել  լիարժեք կայացած դերասանուհի: Չգիտեմ՝ որ տարիքում կարող եմ հստակ ասել, որ  կայացած եմ: Փառք Աստծո, փորձում եմ օգտագործել այն, ինչ քաղում եմ։ Դա ինձ օգնում է առաջ քայլել:

–Քո ոլորտում հիմնականում ավելի ազատ մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Անցումային տարիքում շրջապատի ազդեցությունն ավելի մեծ է լինում: Ինչպե՞ս ազդեց շոուբիզնեսային միջավայրը քեզ վրա:

–Իմ առօրյան շատ տարբեր է շոուբիզնեսային կյանքից և մտածելակերպից, սակայն ոլորտում փորձ եմ ձեռք բերել։ Երբ ես մտա ասպարեզ, 16 տարեկան երեխա էի, հիմա մեծացել եմ, 19 տարեկան եմ: Այդ տարիներն ինձ շատ բան են տվել: Շատ ամուր եմ դարձել, իմ տարիքից հասուն եմ դատում: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ ինքս էլ չնկատեցի, բայց իմ մեջ փոփոխություն կա դեպի լավը: Իմ մանկականությունը չեմ կորցրել։ Իհարկե, փորձից ելնելով գիտեմ՝ տվյալ պահին տվյալ վայրում ինչպես պահեմ ինձ, բայց ես նույն Մաշոկն եմ: Երևի, ինձանից է, բոլորն ինձ այդպես են ընկալում, ոչ թե՝ Մարինկա Խաչատրյան:

Ես ազատ, ակտիվ, ուրախ, ժպիտով մարդ եմ, բայց ոչինչ չի կարող փոխել ինձ, որ դառնամ լկտի: Ես մտել եմ այս ամենի մեջ, բայց երբեք չեմ փոխել ու չեմ փոխի իմ տեսակն ու բնավորությունը: Շատ ուրախ եմ դրա համար:

–Այս ընթացքում խոսակցություններ եղան, որ ավելի ազատամիտ ես դարձել:

–Ես չեմ լսել նման խոսակցություններ: Ընկերներիս մեծ մասն ինձանից տարիքով մեծ է: Դա պայմանավորված է աշխատանքային միջավայրով։ Ես շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ։ Իմ տարիքի ընկերներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում մեծերի կողքին, քանի որ նրանցից նոր բաներ եմ սովորում:

Ես շատ ընկերասեր եմ, սիրվող, փառք Աստծո, կողքիս ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միայն գործընկերներ չեն:

–Ընկերական միջավայրդ փոխվե՞լ է:

Դերասանուհի դառնալուց հետո շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, սակայն երբեք չեմ անտեսում և մոռանում իմ շրջապատի մարդկանց, ընկերներիս, ովքեր մինչև այդ էլ էին կողքիս:

–Իսկ շրջապատդ ինչպե՞ս արձագանքեց հայտնիությանդ։ Հաճախ, հաջողությունը նախանձի առիթ է դառնում և քեզանից են հեռանում։

–Քանի որ բոլորին դրական եմ վերաբերում, չեմ նկատում, որ իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինձ նախանձում են: Եթե այդպես է, ուրախ եմ, որ այնքան լավն եմ, որ ինչ-որ մեկը կարող է նախանձել ինձ, բայց ես դրական եմ նայում դրան: Ես չեմ ատում, քեն չեմ պահում: Դա իմ բնավորությունն է:

–Ժամանակին եղբայրդ դեմ էր քո կարիերային։ Հիմա ինչպես են նա և ընտանիքիդ մյուս անդամները վերաբերում աշխատանքիդ։

–Եղբայրս սկզբում չէր հարմարվում մասնագիտությանս հետ: Հիմա տեսնում է, որ մեծ հաճույքով եմ գնում աշխատանքի, փոխվել է։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ կողքիս է ու ինձ ուժ է տալիս, որպեսզի առաջ քայլեմ: Բոլորն արդեն համակերպվել են, որ շատ եմ  սիրում աշխատանքս: Միայն եղբայրս էր դեմ, մտածում էր՝ ես խորամանկ չեմ, կարող է սխալվեմ, փառք Աստծո, նման բան չեղավ, ու ես ամուր քայլում եմ առաջ: Փառք Աստծո, ես շնորհակալ եմ ընտրանքիս՝ ինձ հասկանալու համար։

–Ֆիլմերից մեկում գլխավոր դերից հրաժարվեցիր, քանի որ պետք է նկարահանվեիր համբույրի տեսարանում։ Շատ ռեժիսորներ դա համարում են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Ի՞նչը խանգարեց քեզ նկարահանվել այդ դերում:

–Ինձ շատերն են ասել՝ տարիքիցդ է կամ պրոֆեսիոնալ չլինելուց, բայց դա, ընդհանրապես, կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ: Դա մարդու տեսակ է: Ես հրաժարվեցի այդ կերպարից, որովհետև եթե խաղայի, լինելու էր արհեստական: Ինձ տհաճ էր լինելու և չուզելով էի անելու: Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ անում է դա: Կարծում եմ՝ եթե անում են, ուրեմն ուզում են:

Ես հեռուստադիտողի կարծիքն էլ եմ կարևորում: Հայաստանում դա չի ընդունվում որպես արվեստ: Մարդիկ դրան վատ են վերաբերում: Թեև եթե այլ երկրում էլ լինեի, չէի նկարահանվի: Դա իմ սկզբունքն է և երբեք չեմ նկարահանվի բաց տեսարանում:

–Քեզ ավելի շատ հասարակական կարծի՞քն է կաշկանդում, թե՞ տեսակդ։

–Բոլոր հայտնի մարդիկ էլ ուզում են, որ հասարակությանը դուր գան իրենց քայլերը: Չեմ կարող ասել՝ ինձ համար մեկ է հասարակության կարծիքը: Ես ինչ-որ բան անելուց առաջ հաշվի եմ առնում մարդկանց կարծիքը, հակառակը կնշանակի, որ արհամարհում եմ իմ հեռուստադիտողին: Ինձ համար կարևոր է, որ ինձ ոչ միայն ճանաչեն, այլև սիրեն: Այս դեպքում համընկել են իմ տեսակն են հասարակական կարծիքը։

–Դու համակրելի աղջիկ ես։ Հայտնի դառնալուց հետո երկրպագուներդ շատացե՞լ են։ Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար հակառակ սեռի ուշադրության կենտրոնում լինելը։

–Իհարկե, կարծում եմ, չէր կարող այդպես չլինել: Չկա այնպիսի աղջիկ, որը չուզի լինել ուշադրության կենտրոնում: Փորձում եմ չվիրավորել այն մարդկանց, ովքեր զգացմունք ունեն իմ հանդեպ, բայց չեմ պատասխանում նամակներին, որպեսզի անիմաստ հույս չտամ:

Եղել են դեպքեր, երբ մարդուն ընդունել եմ որպես շատ լավ ընկեր ու չեմ զգացել, որ նա զգացմունք ունի իմ հանդեպ: Ես նման դեպքերում փորձել եմ առաջվա պես ազատ ու ընկերական չլինել:

–Իսկ դու հաճա՞խ ես սիրահարվում:

-Չէ: Կարող է ինչ-որ մեկին ասեմ՝ ինչ սիրուն տղա է, բայց ինձ համար շատ բարդ է խորը սիրահարվել ինչ-որ մեկին: Ես շատ նվիրվող մարդ եմ ու փորձում եմ այնպես անել, որպեսզի չսխալվեմ։ Լինելով այս ասպարեզում՝ ավելի զգույշ եմ: Կողակից չունեմ, սիրահարված էլ չեմ:

–Կարծես թե, շատ ես վախենում սխալվելուց։ Ինչի՞ց է առաջացել ինքնապաշտպանական այդ ռեակցիան: Վախդ չի՞ խանգարում քեզ:

–Կարծում եմ՝ շատ աղջիկներ են վախենում սիրել, որպեսզի չհիասթափվեն: Սերը շատ սիրուն բան է: Յուրաքանչյուր աղջկա համար դա երազանք է, բայց ունի իր ժամանակը: Ես հիմա չեմ մտածում այդ մասին։ Պատճառն այն չէ, որ կարծում եմ, թե փոքր եմ, ուղղակի դեռ չեմ հանդիպել այնպիսի մարդու, որ մտածեմ հարաբերություն սկսելու մասին: Չեմ հանդիպել իմ իդեալին:

–Իդեալ ստեղծելը չի՞ խանգարում քեզ:

–Կան աղջիկներ, ովքեր ուզում են իրենց կողքին անթերի գեղեցկությամբ տղա լինի: Ես ավելի շատ գնահատում եմ նվիրվածությունը: Չեմ ասում՝ շատ տգեղ տղա լինի կողքիս, բայց կարող է միջին գեղեցկություն ունենալ։ Կարևորը՝ հոգով այնքան լավը լինի, որ դրան ուշադրություն չդարձնեմ: Ես շատ նվիրվող մարդ եմ և ուզում եմ  հանդիպեն նույնպիսի մարդու: Ատում եմ, երբ մարդիկ խաբում են։ Եթե այդ գիծը նկատեմ, անմիջապես կհիասթափվեմ:

–Ինչպիսի՞ն է զայրացած Մարինկան։

–Ունեմ նեղացկոտ բնավորություն, բայց դա շուտ է անցնում: Նույնն էլ ջղայնանալու դեպքում է: Կարող է շատ ջղայնանամ, բայց հիմնակնում դա իմ մեջ եմ պահում: Հավասարակշռված եմ, ամուր, չեմ կորցնում ինձ: Կարող է ինձ սառնասիրտ համարեն, բայց ես սիրում եմ բնավորությանս այդ գիծը:

–Հայտնի մարդիկ հիմնականում խոստովանում են, որ ինչ-որ պահի աստղային հիվանդությունը չի շրջանցել իրենց։ Քո դեպքում ինչպե՞ս եղավ այդ հիվանդության հետ հանդիպումը։

–Իմ զբաղվածությունից ելնելով քիչ եմ ժամանակ տրամադրում շրջապատիս, մարդիկ ասում են՝ աստղայինը տարել է քեզ: Ոչ ոք ինձ չի հավատում, բայց անկեղծ եմ ասում՝ ես չեմ փոխվել ոչ մի առումով: Այնպես էլ չի եղել, որ փոխվել եմ, հետո զգացել եմ, որ սխալ էի։  Կողքովս, անգամ, չի անցել այդ ամենը, ինչի համար շատ ուրախ եմ: Ինքս ճանաչում եմ  մարդկանց, որոնք հայտնի դառնալուց հետո շատ են փոխվում: Դա ինձ համար ցավալի է: Փորձում եմ հեռու մնալ նման մարդկանցից: Ինքս ինձ կատեմ, եթե դա ինձ վրա տեսնեմ: Եսասեր մարդը միայն կարող է այդպիսին լինել:

– Անցումային տարիքում շատերն ինքնագնահատականի փոփոխություն են ունենում: Թերարժեքության կամ գերարժեքության բարդույթ ունեցե՞լ ես:

–Եղել են հարցեր, երբ մտածել եմ, որ կարող էի ավելի լավ անել, բայց թերարժեքության բարդույթով, որպես այդպիսին, չեմ տառապել: Ես ինձանից դժգոհ չեմ, սակայն, երբեմն, ունենում եմ կոմպլեքսներ:

Կոմպլեքսներ ունեմ կապված զգեստների հետ: Հնարավոր է՝ մարդիկ ինձ ընկալում են որպես ազատ մարդ, բայց կոմպլեքսներ ունեմ, որոնք ինձ շատ են խանգարում: Գուցե դա ազդում է ինքնավստահության վրա։ Փորձում եմ շտկել դա:

Կարող է ուրիշին նայեմ և ասեմ՝ վայ, ինչ սիրուն է, բայց երբեք չեմ նայել հայելու մեջ և ասել՝ վայ, ինչ սիրուն եմ։ Կարող է այդ պահին նույնիսկ շատ սիրուն լինեմ, բայց չնկատեմ: Ինքնասիրահարված չեմ:

 –Ամեն դեպքում, գեղեցիկ արտաքինը քեզ ինքնավստահություն չի՞ տալիս:

 –Իհարկե, դա գործի կեսն է: Ես ինքնասիրահարված չեմ, բայց արտաքինս փոխել չեմ ցանկանում: Ոճային փոփոխություններ կարող է անեմ, բայց ոչ պլաստիկ վիրահատություններ: Ես նորմալ եմ վերաբերում պլաստիկ վիրահատություններին, եթե լինում է սիրուն  ու չափավոր, սակայն չեմ ցանկանա ինձ վրա տեսնել դա: Դեմքիս վրա դեռ ինչ-որ բան չի խանգարել ինձ: Հաճախ մարդիկ իրենց քիթն են վիրահատում, փառք Աստծո, ես դրա կարիքը չունեմ: Ես ինձ չեմ պատկերացնում այդ կերպարի մեջ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan