Հայ մարզիկը հաղթեց ադրբեջանցուն և բարձրացրեց Արցախի դրոշը (տեսանյութ)
VIDEOԽառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես է եկել արցախցի Վարդան Ասատրյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:
Ասատրյանը հենց 1-ին ռաունդում կարողացավ տապալել մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ: Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ դուրս բերեց Արցախի դրոշն ու պահեց այն գլխավերևում:
«Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,- ասել է Ասատրյանը մենամարտից հետո:
Նշենք, որ Ասատրյանը, դիմելով Fight Nights-ի պրոմոութերին, հարցրել է, թե նա արդյոք եղե՞լ է Հայաստանում: Ստանալով բացասական պատասխան՝ Ասատրյանը նրան հրավիրել է Հայաստանը տեսնելու ու իր եզրափակիչին ականատես լինելու: Որոշ ժամանակ առաջ Ասատրյանն իր հաղթանակներից մեկը նվիրել էր Արցախին, որն առաջացրել էր ադրբեջանցիների զայրույթը: