Ադրբեջանցի բլոգերը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
SOCIETYԱդրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դատարանի կողմից վճիռն արձակելուց անմիջապես հետո բլոգերը ձերբակալվել է:
Հուսեյնովն ավելի վաղ ձերբակալվել էր, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական վարչությունում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմինի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



