ՄԻՊ ներկայացուցիչների ամենօրյա այցերն Արթուր Սարգսյանին շարունակվում են
INTERNATIONAL NEWSՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկը մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Ա. Սարգսյանի առողջական վիճակի մշտադիտարկման նպատակով շարունակվելու են նաեւ ոչ աշխատանքային օրերին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



