Ամենագեղեցիկ ու ազդեցիկ կին քաղաքական գործիչները
PHOTOWnews.am-ը գրում է
«Քաղաքական գործիչ» արտահայտության տակ դժվար է պատկերացնել երիտասարդ, գեղեցիկ կնոջ, սովորաբար պատկերացնում ենք տարիքով մեծ, փողկապով տղամարդու:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու Wnews.am-ի կողմից ներկայացվող մյուս տասը կանայք իրենց օրինակով կոտրում են կարծրատիպերը՝ ապացուցելով, որ գեղեցկությունը, խելքն ու ուժեղ բնավորությունը համատեղելի են։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գեղեցկության մասին խոսում է նաեւ միջազգային մամուլը՝ նրան անվանելով «աշխարհի ամենագեղեցիկ նախարար»։
Արփինե Հովհաննիսյանը 2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2015թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արդարադատության Նախարար Արփինե Հովհաննիսյանն ամուսնացած չէ:
Մառա Կարֆանյա.
Մարիա Ռոզարիա Կարֆանյան իտալացի քաղաքական գործիչ է, նախկինում եղել է ֆոտոմոդել եւ հեռուստահաղորդավար։ Իր քաղաքական ուղին սկսել է 2004 թվականին՝ տեղ զբաղեցնելով Forza Italia կուսակցությունում եւ պայքարելով կանանց իրավունքների համար։
Նրա նախաձեռնությամբ 2008 թ. ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի, մարմնավաճառությունը հանցագործություն է համարվում եւ երկու կողմերի համար տուգանք է սահմանվում։ Ժողովուրդը նրան անվանում է Mara La Bella (հիասքանչ Մառա)։
Կարմեն Կասս.
Էստոնիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ (2004–2011)
Նա մանկուց տարվել է շախմատով եւ փորձում է այն պրոպագանդել սեփական օրինակով։ Այժմ նա շարունակում է մնալ Շախմատային միության անդամ եւ հնարավորության դեպքում մասնակցում է մրցումների։
Սետրիդա Գիգա.
Շարունակությունը՝ այստեղ