Մեյը Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել Է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի շահերից Է բխում տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահելը Brexit-ից հետո, քանի որ Լոնդոնը եւ Էդինբուրգը միասին կարող են ավելի արդյունավետ տնտեսություն ստեղծել: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Ես վստահ եմ ՄիացյալԹագավորության ապագայի հարցում եւ համոզված, որ մենք կկարողանանք որպես երկիր ավելի շատ բանի հասնել լոկ միասին»,- ասել Է Մեյը՝ մարտի 3-ին Գլազգոյում ելույթ ունենալով Շոտլանդիայի պահպանողական կուսակցության խորհրդաժողովում:
«Ոչ մի կարգի տնտեսական պատճառ չկա Միացյալ Թագավորության բաժանման կամ մեզ միավորող կապերի խզման համար»,- հավելել Է վարչապետը:
Նա նաեւ Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել Է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից եւ տարածաշրջանային պաշտոնյաներին մեղադրել Է այն բանում, որ նրանք քաղաքականությանը վերաբերվում են ինչպես խաղի:
Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե անկախության շուրջը երկրորդ հանրաքվեն տարածաշրջանում կարող Է տեղի ունենալ երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



