Life.panoarama.am-ը գրում է.
Օրեր առաջ Լուսինե Թովմասյանը ընկերուհիների հետ մեկնել էր Թբիլիսի՝ ընկերուհու ծննդյան տարեդարձին մասնակցելու: Թբիլիսիում արված լուսանկարները շատերի մոտ կասկած են առաջացրել, թե Լուսինե Թովմասյանը կրկին պատրաստվում է մայրանալ:
Life.panoarama.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք տարածված կարծիքները համապատասխանում են ճշմարտությանը, սակայն մեզ հետ զրույցում Լուսինեն ժպիտով նշեց.
«Ոչ, նման բան չկա եւ չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչու է այդ կարծիքը ստեղծվել»:
Հետաքրքրվելով, թե արդյոք Լուսինեն մտադրություն չունի իր գեղեցկուհի դստերը քույր կամ եղբայր նվիրել, մեր զրուցակիցը նկատեց. «Պատկերացրեք՝ դեռեւս չեմ մտածում այդ ուղղությամբ ու չեմ ուզում: Իսկ հետագայում , իհարկե, կցանկանամ կրկին մայրանալ»: