Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ջավախահայության խնդիրները Հայաստանի և Վրաստանի վարչապետների քննարկումների օրակարգում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի` Վրաստան կատարած այցից հետո բոլոր փորձագետները համարյա ընդգծված ձևով արձագանքեցին, որ ջերմացում է տեղի ունեցել հայ–վրացական հարաբերությունների մեջ: Անշուշտ այստեղ դեր է խաղում ոչ միայն երկու երկրների վարչապետների անձնական հարաբերությունները: Մասնագետները արձանագրում են, որ վրացական կողմի մոտ տեղի է ունեցել նաև քաղաքական հարաբերությունների վերանայում: Ավելի կառուցողական են տրամադրված հայ–վրացական խնդիրները օրակարգ բերելու և դրանց լուծում տալու հարցում:

Շիրակ Թորոսյանի խոսքն է` «Ես կարծում եմ, որ քաղաքական հարաբերությունների մեջ որոշակի վերանայումներ են եղել: Եվ այդ վերանայումների արդյունքում դիտվում է հարաբերությունների ջերմացում: Մեր վարչապետի պրագմատիկ գործելաոճը ևս վստահություն է ներշնչում: Դա ևս կարող է նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել վրացական կողմի մոտ»:

Անշուշտ, այս այցն ընդգծվեց մի կարևոր առանձնահատկությամբ: Պետական կարևորագույն հարցերի կողքին, ինչպիսին արտաքին հաղորդակցության ուղիների որոնումն էր, որի շուրջ ծավալվեցին երկու երկրների վարչապետների հիմնական քննարկումները, Կարեն Կարապետյանը բարձրացրեց նաև ջավախահայության հիմնախնդիրները և վրաց իր գործընկերոջ հետ խոսեց դրանց լուծման ուղիների մասին: 
Սա նորություն է վերջին տարիների համար: Քանզի բավականին երկար ժամանակ է, ինչ նման բարձր մակարդակով չեն քննարկվել հայության այս հատվածի համար կենսական կարևորություն ունեցող հարցերը, չեն կատարվել հարցադրումներ: 

Իսկ որո՞նք են այսօր ջավախահայության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներից կարևորագույնները, որ միջամտության ու լուծման կարիք ունեն: Բանն այն է, որ թուրք–ադրբեջանական տանդեմը ողջ Վրաստանի տարածքում կատարում է տնտեսական ակտիվ էքսպանսիա: Օրեցօր ավելանում է այս երկրների ազդեցությունը Վրաստանի տնտեսական, հետևաբար նաև` քաղաքական կյանքի վրա: Վրացիներն արդեն իսկ զգում են, որ հատվում է վտանգավորության գիծը:

Թուրք–ադրբեջանական այդ ազդեցությունն արդեն փորձում է տարածվել Ջավախքում: Տարածաշրջանին սպառնում է նաև թուրքացման վտանգը: Ահա այս հարցերի օրակարգ բարձրացնելու փաստը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով, առավել քան կարևոր էին:
Ըստ պատգամավորի՝ բավականին առարկայական և հասցեական բնույթ կրեցին վարչապետի հարցադրումները: Շեշտադրում կատարվեց նաև կրթության ոլորտում կուտակված խնդիրներին: եվ այդ հարցերին լուծումներ տալու համար առաջիկայում տեղի կունենա մեր կրթության և գիտության նախարարի այցը Վրաստան: 
Իսկ Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով, շատ կարևոր էր վրաց գործարարներին հայկական բիզնես միջավայր հրավիրելու մեր վարչապետի առաջարկը: Եվ այն դրականորեն ընդունվեց վրացիների կողմից: 

Ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է դիտել նաև այն, որ երկու երկրների վարչապետները անկեղծորեն խոստովանեցին, որ միմյանցից սովորելու բան ունեն երկուստեք. մենք` վրացիներից, վրացիները` մեզնից: Հայերս կարող ենք ուսումնասիրել վրացիների փորձը զբոսաշրջության ոլորտում, իսկ վրացիներն էլ կարող են ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի գրանցած հաջողությունները: 

Իսկ երբ երկկողմ հարաբերություններում առաջանում է անկեղծություն, այդ հարաբերությունները ձեռք են բերում այդպիսի բովանդակություն, որ ըստ փորձագետի, դրանք անպայման ունենում են շարունակականություն:
Եվ եթե կարողանանք պահել շփումների ակտիվությունը, ապա դա միանշանակ կնպաստի նաև հետագայում առաջացող խնդիրների լուծմանը, իսկ վերջնարդյունքում` սեղանին դրված փաստաթղթերի ստորագրմանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe