Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես ֆեյսբուքցիներն արձագանքեցին ՀՀ դպրոցներում ցեղասպանություն դասավանդելու լուրին

LIFE

Blognews.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին: 

Այս լուրից հետո Ֆեյսբուքում սկսվեցի թեմայի շուրջ թեժ քննարկումները. օգտատերերի մեծ մասը դեմ արտահայտվեց նման որոշմանը, ավելի փոքր մասը՝ կողմ: Թեմային վերաբերվող գրառումները հիմնականում հումորային բնույթ էին կրում:

BlogNews.am-ը հավաքել է և Ձեզ է ներկայացնում այդ գրառումներից ամենաուշագրավները:

Картинки по запросу

Միքայել Յալանուզյան

Ցեղասպանության փոխարեն դպրոցում պետք է անցնել Արցախյան շարժման և Հայաստանի անկախության պատմություն։ Որ 3-4-րդ կուրսի երեխեքը կլոր աչքերով չնայեն մեր երեսին ու հարցնեն՝ էդ ո՞նց եղավ, որ Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի մեջ։ Կամ՝ Լաչինի միջանցքի տեղն իմանան։ Կամ չհարցնեն՝ ռուսական բանակն ինչ էր անում 92-ին Ադրբեջանում ու ինչու էր հարձակվում Ղարաբաղի վրա։ ՈՒ կարող եմ տասնյակ ուրիշ օրինակներ բերել։

ՀԳ. Պատրաստ եմ մասնակցել ծրագիր կազմելուն և մնացած աշխատանքներին։

 

Սամվել Մարտիրոսյան

Կարդացի նոր, որ դպրոցներում որպես առանձին առարկա ցեղասպանություն է դասավանդվելու: Կարծում եմ որ սխալ որոշում է.
ա. պատմության առարկան առանց այն էլ այդ հարցը լուծում է
բ. ինձ թվում է, մենք չունենք խնդիր ավելացնելու այս թեմայի մասին երեխաներին իրազեկումը: Մենք ունենք հակառակ խնդիր
գ. Միքայել Յալանուզյանը ճիշտ ասում. դրա տեղը ավելի նորմալ դասավանդեք Արցախյան շարժման ու պատերազմի պատմությունը: Այսօր դպրոցներում դա ամենավատ եւ ամենաքիչ դասավանդվող թեման է:

Գայանե Խաչատրյան

Ցեղասպանությունը դպրոցներում դասավանդելու թեմայով: 
Էս նորությունից հետո վերջնական համոզվեցի, որ բոլոր նորմալ ազգերը ապրում են, իսկ հայերը՝ վերապրում: 
Սա էն շարքից ա, որ բոլոր նորմալ մարդիկ առավոտ գործի են գնում, մենք՝ յոլլա:

Խփեք՝ չտանջվենք, էլի ...

 Похожее изображение

Մկրտիչ Խաչատրյան

Ցեղասպանությունից բացի մեկ էլ պիտի առանձին «Հենրիխ Մխիթարյան» առարկա դասավանդվի դպրոցներում...էսօր աշխարհին էտ 2 բանն ենք կարում ասենք:

 

Գագիկ Մամուլյան

Ով հիվանդ լինի դասի չկարենա գա, մազապուրծ ա՞ լինելու ցեղասպից...

Ցեղասպանության դասից որ երեխեքը փախնեն, Հալեպ, ԱՄՆ, Ֆրանսիա բան ե՞ն փախնելու:

 

Լուսինե Մանուկյան

Դպրոցներում Հայոց Ցեղասպանություն են դասավանդելու...
Ինձ թվում է` Ռուբեն Վարդանյանը սա իմանալով` հոնգուր-հոնգուր լաց է լինում։ Մարդն ամեն տարի միլիոն դոլար է ծախսում, որ լացկանի հոգեվիճակն ու պիտակը վերացնի, բայց... քավ լիցի, լացելուց ավելի կարևոր բան ախր չունենք անելու։

 

Արման Գասպարյան

Ցեղասպանությունը դպրոցներում դասավանդելու թեմայով մի բան հիշեցի։
2006թ, ապրիլի 24-ի երեկոն է, մենք` լրագրողներով, ծանր աշխատանքային օրից հետո իջնում ենք Ծիծեռնակաբերդի պուրակով: Մարդկանց հոսքը զգալիորեն նվազել է, 20-30 մետրը մեկ մի քանի մարդ, ուշացած, բարձրանում են հուշարձանի մոտ:
Դիմացներովս զույգ է բարձրանում: Տղան` նիհար, բարձրահասակ, արեւային ակնոցներով (մութն ընկնում է արդեն), «Աբիբաս» սպառծիվկայով, «սանր» չոլկով: Աղջիկը` էլի նիհար, բայց ընդգծված կլորություններով, էլի արեւային ակնոցներով, ծամոնը բերանը: Տղան իրա ամբողջ քաշով ընկելա աղջկա ուսին` աջ ձեռքով (աջ ձեռքին էլ մի հատ մեխակ, աղջկա ձեռքը չկա), ձախով էլ էն ժամանակ նոր-նոր տարածված բջջայինով է խոսում:
- Հաաաաաա, ապեեեեեեեեեե: Ի՞նշ կաաաաաա:........Հա, աբե, հընգերոհուս հետ եմ: Մի հատ հելնըմ ենք ծիծո, գանք քաղաք:

Картинки по запросу we remember armenian genocide

Արթուր Ավանեսով

Տեսնես ցեղասպանության ժամին գործնական պրակտիկա անելու էն, թե չէ՞:

Արաքս մամուլյան

Ցեղասպանություն առարկա

Դաս 1.Առաջին օգնությունը ցեղասպանության դեպքում

Դաս 2.Ցեղասպանության նախանշանները

Դաս 3. Ի՞նչ անել, երբ վերը նշված դասերը չսովորելու հետևանքով արդեն ցեղասպանվում ես

Դաս 4. գործնական աշխատանք

Չէ, ձեռ չեմ առնում, բարկությունս եմ արտահայտում

Կոնստանտին Տեր-նակալյան

Սա, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, իրոք վերջն է։ Բերեք միանգամից ինքնանվաստացումը հայտարարենք ազգային արժեք ու որեսզի երեխեքը ավելի լավ սերտեն ինքնանվաստացման բոլոր 50 երանգները, էդ դասին ֆիզիկական ու հոգեբանական բռնություն պետք է կիրառել նրանց նկատմամբ։

#ՑեղասպանությունըՖետիշՄիՍարքեք

Նիկոլայ Թորոսյան

Վասպուրիկ, հլը օրագիրդ բեր… Շախմատ՝ 5, տրնգի՝5, քոչարի՝ 5, երգ՝ 5, եկեղեցի՝5, ցեղասպանություն՝ 5, ֆիզիկա՝ 2.. ո՞նց 2^ գժվել են արա, ո՞նց ա կարելի ոսկե մեդալի գնացող էրեխուն ինչ-որ փախած ֆիզիկայից 2 դնել… Գասպար, Գասպար, լսում ե՞ս։ Վաղը 100 դոլար կտաս, գնամ էդ Գրետա Գառնիկովնային տամ, էրեխուս մեդալի վրա քար ա քցում, истеричка, чтоб ей пусто было!

Картинки по запросу we remember armenian genocide

Լևոն Սարդարյան

Հիմա ո?նց ա լինելու: "Ցեղասպանություն" առարկայից 2 ստացող երեխեքն ազգի դավաճան են հռչակվելու?

Պետրոս Ղազարյան

Փոխադարձ վիրավորանքները դնելով մի կողմ ՝այդքան էլ չեմ հասկանում ինչ է նշանակում Ցեղասպանության առարկա դասավանդել դպրոցում։ 
Ցեղասպանության մասին անցնում են դպրոցում հայոց պատմության շրջանակներում։Գիտելիքները խորացնելու համար կա համալսարան և ակադեմիա ,երբ երեխաները կհասունանան։
Հետևաբար ուսուցիչների համար նախատեսվող ձեռնարկը ինչին է ծառայելու։Որ ուսուցիչները մի քանի բան ավել իմանան ու մեկ դասաժամ ավել անեն։Է թող անեն։ 
Իսկականից չեմ հասկանում ինչու են իրար բզկտում։

Արսեն Սուլթանյան

Լավ, հասկացանք, որ ցեղասպանություն դասավանդելը մեղմ ասած աբսուրդա։ Բայց ֆեյսբուքահայություն ջան, ուրիշ տժժալու թեմա չկա՞, անպայմանա՞ սրա վրա սենց հումորներ անել ու երևակայությունը հասցնել հումորային զուգահեռների։

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients