Մարտական դիրքում պայթյունից վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Վիրավորված մյուս երկուսը՝ Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը հոսպիտալից տեղափոխվել են այլ հիվանդանոց:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



