Լապշինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել կնոջ հետ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջին անգամ թույլատրել են հեռախոսազանգեր կատարել: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Լապշինի կինը` Եկատերինան:
«Վերջապես զանգեր են թույլատրել: Իհարկե, ոչ հաճախ և կարճ ժամանակով, սակայն գոնե կա կենդանի շփման հնարավորություն: Հնարավորություն կա Սաշային ասելու, որ նա մենակ չէ, նրա համար անհանգստանում են ընկերներն ու մտերիմները: Կարճ շփվեցինք, սակայն առնվազն կարող եմ ասել, որ նա առողջ է, ձայնը, չնայած ողջ կատարվող աբսուրդին, աշխույժ է»,- նշել է Եկատերինան:
Նա հույս է հայտնել, որ Լապշինը ազատ կարձակվի և կրկին հնարավորություն կստեղծվի տեսնել տարբեր վայրերից նրա ռեպորտաժները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



