Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
SOCIETYՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Քանաքեռ 1 փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թվականին ծնված Սպարտակ Մ.-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թվականին ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10 հազար 500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր և նկարներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



