Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվեց բարի լուրով։ ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրեն Սևակ Ավագյանը նախարարին և նրան ուղեկցող Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին տեղեկացրեց, որ երեկ գիշեր կենտրոնի զանգը հնչել է 3, իսկ նախորդ գիշեր 7 անգամ՝ ավետելով նույնքան երեխաների լույս աշխարհ գալու մասին։

ՀՕՄ­ի կողմից ստեղծված այս բուժհաստատությունն արդեն 20 տարի է, ինչ իրականացնում է Ախուրյանի նախկին վարչատարածքի 7 գյուղերի մանկական ազգաբնակչության, ինչպես նաև կանանց ու հղիների գինեկոլոգիական բուժօգնությունը։ Բնակչության վստահության մասին է խոսում այն հանգամանքը, որ   2005թ. ծավալված մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքում արձանագրվող ծնունդներն ամենաշատն են մարզի ծննդօգնության այլ հիմնարկությունների համեմատ։

Լևոն Ալթունյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ իրականացվող ծառայություններին, ցուցանիշներին, ինչպես նաև հիվանդների առողջական վիճակով։ Այստեղ իրականացվում են ոչ միայն ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտություններ, այլև մամոգրաֆիական, որն, ի դեպ,  մարզում եզակի է։   

Լևոն Ալթունյանը կենտրոնի բուժանձնակազմի հետ քննարկեց ինչպես առկա խնդիրների լուծման հնարավորությունները, այնպես էլ՝ հետագա զարգացման հեռանկարային ծրագրերը։

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելեց  Ախուրյանի բժշկական կենտրոն, որի պոլիկլինիկան սպասարկում է շրջակա գյուղերի 39 հազար բնակչությանը։ Չնայած շենքային սուղ պայմաններին, 15 մահճակալով ստացիոնարում իրականացվում են ընդհանուր պրոֆիլի վիրահատություններ։

Կենտրոնի ղեկավարությունը նախարարին խնդրեց  շտապօգնության ծառայությանը հատկացնել մեկ մեքենա, քանի որ շրջակա 35 գյուղի սպասարկումը՝ այն էլ միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհներով և հատկապես ձմռան ամիսներին, խիստ դժվար է ունեցած հնամաշ միակ մեքենայով։ Նախարար Ալթունյանը խոստացավ կենտրոնին հատկացնել շտապօգնության նոր մեքենա։

Մարզ կատարած այցի առաջին կանգառից ստացած տպավորությունները կիսելով լրագրողների հետ՝ Լևոն Ալթունյանն ասաց. «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնից ստացած տպավորությունը միանշանակ դրական է։ Ուրախալի է, որ մահճակալների 87 տոկոս հագեցվածության պայմանում չկան բարդություններ և դժգոհություններ։ Դա խոսում է բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ կառավարման մասին։ Ինչ վերաբերում է Ախուրյանի բժշկական կենտրոնին, ապա ակնհայտ է, որ շենքային պայմանների և այլ բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Անցած տարվա նոյեմբերից նա խարարությունում ստեղծված համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրություններ է կատարում ոլորտի ճարտարապետության համակարգային  փոփոխություններ կատարելու նպատակով»։

Ախուրյանի երկու բժշկական հաստատություններում էլ ակտիվորեն ինտեգրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգին։ 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe