Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին
SOCIETYՄասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին մարտի 4-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք: Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում « Kia Sorento» մակնիշի 98 TT 008 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վերջինից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1983 թ. ծնված Շ. Խ.-ը հոսպիտարացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ դադարեցրել են գազի արտահոսքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



