Թրամփը մեղադրել է Օբամային գաղտնալսման մեջ և «վատ տղա» անվանել նրան
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային գաղտնալսման մեջ և «վատ տղա» անվանել նրան: Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել է Twitter-ում:
«Ահավոր է: Հենց նոր իմացա, որ Օբաման գաղտնալսել է «Թրամփ թաուերի» հեռախոսազրույցներն անմիջապես իմ հաղթանակից առաջ: Ոչ մի բան չի գտնվել», - գրել է Թրամփը` դեպքը համեմատելով Ուոթերգեյթի սկանդալի հետ:
Նախագահը նաև նշել է, որ հմուտ փաստաբանը կարող է այս տեղեկությունն օգտագործել դատարանում, իսկ Օբաման «վատ տղա է կամ ընդհանրապես աննորմալ է»:
Նա պարզաբանել է, որ գաղտնալսումը, իր տվյալների համաձայն, արվել է հոկտեմբերին, սակայն ոչ մի ապացույց չի բերել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



