Ինչպես ընտրել ձեր եղունգների ձևին լավագույնս համապատասխանող լաքի երանգը
PHOTOԿարճ, երկար, լայն կամ նեղ. բոլորս ի ծնե ունենք որոշակի ձևի եղունգներ: Միակ բանը, որ մենք կարող ենք անել դրանց հարդարված և կոկիկ տեսք հաղորդելու համար, ճիշտ լաք ընտրելն է՝ ձևին համապատասխան:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում յուրաքանչյուր եղունգի ձևին լավագույնս համապատասխանող լաքի երանգները:
Կարճ, քառակուսի եղունգներ
Նմանատիպ եղունգներին սազում են մարմնագույնի և փայլուն մետալիկի երանգները, որոնք կնրբացնեն և վիզուալ կերկարացնեն ձեր եղունգները: Խորհուրդ է տրվում խուսափել սև և առհասարակ մուգ երանգներից. դրանք կկոպտացնեն և ավելի փոքր տեսք կհաղորդեն եղունգներին:
Կարճ, կլորավուն եղունգներ
Մուգ երանգները գեղեցիկ են նայվում կլորավուն և նուրբ եղունգներին: Նմանատիպ եղունգների կսազեն նաև դասական կարմիր, ինչպես նաև պաստելային երանգները:
Երկար, նեղ եղունգներ
Երկար և նրբագեղ եղունգներն էլեգանտ տեսք ունեն և հատկապես գեղեցիկ են նայվում կարմիրի և գինեգույնի երանգներով պատված: Լավ ընտրություն են նաև մարմնագույն-պաստելային երանգները, եթե դրանք գոնե 1-2 տոն բաց են ձեր մաշկի գույնից: Իսկ այ կապույտի և մանուշակագույնի երանգներից խորհուրդ է տրվում խուսափել:
Երկար, լայն եղունգներ
Սա ամենալավ ձևն է, ուստի սազում են բոլոր երանգները: Այնպես որ, վստահորեն կարող եք ձեզ թույլ տալ ցանկացած գույն և երանգ: