Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Աստանայում սիրիական հարցով բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպումը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Ղազախստանի նախագահի կայքը:
Պուտինն իր գործընկերոջը հայտնել է «սիրիական ընդդիմության ռազմական ստորաբաժանումների` Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հերթական բանակցություններն» անցկացնելու մտադրության մասին:
ՌԴ ղեկավարի խոսքով` հանդիպումը նախատեսվում է անցկացնել մարտի կեսերին: Միևնույն ժամանակ Նազարբաևը հայտնել է այդ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամության մասին:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



