Թուրքիայի հարավում սիրիական բանակի կործանիչ է խոցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել է երկրի հարավային Հաթայ նահանգում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները, «Ահրար աշ-Շամ» արմատական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում խոցել են սիրիական «ՄիԳ-21» օդանավը: Նշվում է, որ օդաչուն ինքնանետում է իրականացրել, որից հետո վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում:
«Թուրքիայի Հաթայ նահանգում վթարված ռազմական ինքնաթիռը սիրիական է», - աղբյուրը մեջբերում է թուրք վարչապետի խոսքը:
Հղում անելով որոշ թուրքական աղբյուրների` Յըլդըրըմը պնդում է, որ խոցված կործանիչը ոչ թե ՄիԳ-21 մակնիշի է եղել, այլ ՄիԳ-23:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



