Գարիկ Մարտիրոսյանի կինը գնացել է գուշակի մոտ
PHOTOՀայտնի շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում մի դրվագ է պատմել իր կյանքից։ Գեղեցկուհին հայտնել է, որ անցյալ տարի ընկերուհու խնդրանքով գնացել է գուշակի մոտ (չնայած ինքը նման բաների չի հավատում) եւ հայտնվել ծիծաղաշարժ իրավիճակում։
«Գուշակն ապրում էր քաղաքի ծայրամասում գտնվող մի հին տանը։ Շենքը կառուցվել էր 25 տարվա շահագործման համար, բայց արդեն 57 տարի կանգուն էր։ Ես դոմոֆոնի վրա հավաքեցի 666 թիվը, բայց ի զարմանս ինձ՝ դուռը չբացվեց։ Սեւ հագուստով կինը հարցրեց, թե ով եմ ես։ «Մայր»,- Facebook-յան գրառման նման պատասխանեցի ես։ Դրանից հետո կինը շրջվեց եւ ընկերուհուս ասաց. «Դուք ձեր մայրիկի հետ կարող եք սպասել խոհանոցում»։ Իհարկե, պատահել է, որ ինձ տարբեր ձեւով են դիմել, բայց որ կարծեն ես ինձնից 7 տարով ավելի երիտասարդ աղջկա մայրը կլինեմ, առաջին անգամ էր։ Ես սկսեցի խաղալ այդ դերը։ Պատմեցի՝ շատ եմ անհանգստանում, որ կրտսեր դուստրս չի ամուսնանում։ Գուշակը մոմ վառեց եւ ձու կոտրեց, որը ցույց տվեց՝ «դստերս» վրա չամուսնանալու թուղթ ու գիր կա։ Գուշակն ասաց, որ 30000 ռուբլիով կարող է հանել դա։ Չնայած ես սեղանի տակից Մորզեի այբուբենով հասկացնում էի նրան, որ հիմարություն է՝ միեւնույն է, նա վճարեց։ Այս դեպքից անցել է մեկ տարի։ Եվ հիմա իմ չամուսնացած ընկերուհին խնդրում է գնալ աստղագուշակի մոտ։ Իսկ ինչու ոչ»,- կատակել է երգիծաբան ամուսնուն հումորով չզիջող Ժաննան։