Թուրքիայում հարսանիքի ժամանակ սպանել են փեսային
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղայի շրջանում հարսանիքի ժամանակ հրազենով սպանել են փեսային՝ Դայմի Աքյուզին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթ առաջ բանտից ազատված Դայմի Աքյուզը Ալիաղայի հարսանյաց սրահներից մեկում իր հարսանիքն է կազմակերպել։
Հարսանեկան միջոցառման ժամանակ փեսան ընկերներից մեկի հետ ծխելու համար դուրս է եկել սրահից։ Այդ ժամանակ փեսային է մոտեցել բանտախցի նրա ընկերներից Է.Թ.–ն ու կրակել։ Փեսային արագ հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Նշվում է, որ Է.Թ.–ն բանտում եղած ժամանակ Դայմի Աքյուզին ասել է, որ նրան կյանքի ամենաերջանիկ օրը սպանելու է։
Ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում Է.Թ.–ին հայտնաբերելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



