Սիրիայում ԻՊ-ի գրոհայինը պայթեցրել է իրեն. 7 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Աազազ քաղաքում պայթյուն է որոտացել «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման (նախկինում` «Ջեբհաթ ան-Նուսրա») կենտրոնակայանի մոտ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ալ-Մայադին» արաբական հեռուստաալիքը, ահաբեկչության հետևանքով 7 մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ:
Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղարկած գրոհայինը: Ահաբեկիչը ներխուժել է հրամանատարության շենք և գործի դրել մահապարտի գոտին:
«Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամը» համարվում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի մասնաճյուղը Սիրիայում և Լիբանանում: Այն հիմնադրվել է 2012 թվականին «Ջեբհաթ ան-Նուսրա» անվանմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



