ԱՄԷ-ում երկու բորտուղեկցորդուհիներ պայմանական ժամկետ են ստացել քնած գործընկերոջը լուսանկարելու համար
INTERNATIONAL NEWSԱՄԷ ավիաընկերություններից մեկի երկու բորտուղեկցորդուհիները 6 ամսվա պայմանական ժամկետ են ստացել չվերթի ժամանակ իրենց քնած գործընկերոջը առանց նրա գիտության լուսանկարելու համար, հայտնում է Khaleej Times–ը։
Դատարանը կանանց մեղավոր է ճանաչել իրենց գործընկերոջ անձնական կյանքը խախտելու մեջ ու դատապարտել կես տարվա ազատազրկման։ Սակայն Աբու Դաբիի վերաքննիչ դատարանն իրական ազատազրկումը փոխարինել է պայմանականով։
Բորտուղեկցորդուհիները Աբու Դաբիիդ Հարավային Աֆրիկա չվերթի ժամանակ լուսանկարել էին իրենց քնած գործընկերոջը ու հետո լուսանկարը ցույց տվել ընկերության ղեկավարությանը, որից հետո տղամարդուն հեռացրել են աշխատանքից պարտականությունները չկատարելու համար։ Իսկ տղամարդն էլ իր հերթին դատի է տվել կանանց՝ իր անձնական կյանքը խախտելու համար։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



