Աստանայում Սիրիայի շուրջ հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին
INTERNATIONAL NEWSԱստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ նոր հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին, դրա ձեւաչափն ու մակարդակը քննարկում են զինադադարի երաշխավոր երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ լրագրողների համար մեկնաբանելով ստեղծված իրադրությունը:
«Երաշխավոր երկրները շարունակում են կոսուլտացիաները Աստանայում Սիրիայի շուրջ խորհրդակցություն անցկացնելու համար: Նախնական կարգով Ժնեւում հայտարարված մարտի 14-15-ը պահպանվում Է»,- տեղեկացրել Է ԱԳ նախարարը:
Աստանայում Սիրիայի խնդրի շուրջ վերջին միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարիի 15-16-ին: Մասնակիցները քննարկել են հրադադարի ռեժիմի վերահսկողությունը եւ Ժնեւում միջսիրիական բանակցությունների հեռանկարները:
Ղազախստանի մայրաքաղաքում աշխատել են հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Հորդանանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, պաշտոնական Դամասկոսի եւ զինված ընդդիմության պատվիրակությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



