Օլանդը իրական Է համարել նախագահական ընտրություններում Լե Պենի հաղթելու «սպառնալիքը»
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթելու «սպառնալիք» գոյություն ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպառնալիք գոյություն ունի»,- ասել Է Օլանդը պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նախագահի ընտրություններում Լե Պենի «հաղթելու հավանականություն»:
Օլանդը հավելել Է, որ «ծայրահեղ աջերը դեռ երբեք այսքան բարձր դիրքի չԷին հասել վերջին 30 տարվա ընթացքում, բայց Ֆրանսիան չի զիջի»: Նրա խոսքով՝ ընտրություններում դրվելու Է ոչ միայն «Ֆրանսիայի ճակատագրի» հարցը, այլեւ «եվրոպական կառույցի» ապագան:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Ընտրարշավի ընթացքում առայժմ առաջատարի դիրքը պահպանում են Մարին Լե Պենը եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



