Bloomberg-ը հրապարակել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
SOCIETY Bloomberg գործակալությունն իր կայքում հրապարակել Է մոլորակի ամենահարուստ մարդկանց թոփ-500-ը: Վարկանիշը գլխավորել Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (85,6 մլրդ դոլար), երկրորդ տեղում Է ամերիկացի բիզնեսմեն Ուորեն Բաֆեթը (78,9 մլրդ դոլար), երրորդում՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (73,5 մլրդ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, առաջին տասնյակում հայտնվել են Inditex ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան (69,3 մլրդ), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (59,1 մլրդ), մեքսիկացի բիզնեսմեն Կառլոս Սլիմը (53 մլրդ), Koch Industries կորպորացիայի համահիմնադիրներ Չառլզ եւ Դեւիդ Քոխ եղբայրները (48,1-ական մլրդ), Oracle կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը (45 մլրդ), ինչպես նաեւ IKEA-ի հիմնադիր Ինգվար Քամփրադը (42,9 մլրդ):
Աշխարհի միլիարդատերերի նորացված վարկանիշի առաջին հարյուրյակում տեղ են գտել ութ ռուսաստանցիներ: Նրանց թվում են՝ «ՍԻԲՈւՐ» նավթաքիմիական հոլդինգի խոշորագույն բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը (47-րդ տեղ, 17,5 մլրդ դոլար կարողությամբ), «Նորիլսկի նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինը (51-րդ տեղ, 16,6 մլրդ դոլար), «Սեւերստալ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովը (54-րդ տեղ, 16,5 մլրդ), «Ռենովա» խմբի ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը (62-րդ տեղ, 14,8 մլրդ), USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը (70-րդ տեղ, 13,9 մլրդ դոլար):
Բացի այդ, թոփ-100-ում հայտնվել են Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լիսինը (71-րդ տեղ, 13,9 մլրդ դոլար), «Ալֆա-գրուպ»-ի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը (74 տեղ, 13,4 մլրդ) եւ «Եվրոխիմ»-ի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոն (10-րդ տեղ, 11,6 մլրդ դոլար):
Փետրվարի 1-ին հաղորդվել Էր, որ 2017 թվականի սկզբից ի վեր ռուսաստանցի միլիարդատերերի միագումար կարողությունը, ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների, ավելացել Է 7,9 մլրդ դոլարով: Վարկանիշի առաջատարն Է դարձել «Ռուսալ» ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան, որի կապիտալը 2017 թվականի առաջին ամսվա ընթացքում ավելացել Է 1,7 մլրդ դոլարով՝ հասնելով 7,8 մլրդ դոլարի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



