Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագիրը

SOCIETY

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց նախընտրական ծրագիրը: Մարտի 6-ին կազմակերպված միջոցառման ընթացքում Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ կուսակցության ծրագիրը պարունակում է նորարարական մոտեցումներ, նոր գաղափարներ, գաղափարական մոտեցումներ, որոնք ունակ կլինեն փոխել երկրում տիրող վիճակը: «Շատ հաճախ մեզ հարցնում են, իսկ ինչո՞ւ քաղաքացիները պետք է հավատան «Հյկական վերածնունդ» կուսակցությանը: Պետք է հավատան, որովհետև թե «Օրինաց երկիր» կուսակցությունը, թե արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը միշտ իրենց առաջարկները իրականություն են դարձրել: Այսօր մարդիկ հավատում են, որ հնարավոր կլինի ավանդների ամբողջական վերադարձ, բանակի պրոֆեսիոնալիզացիա, որպեսզի 18 տարեկան տղաներն այլևս առաջնագծում չկանգնեն և անմիջական բախման մեջ չմտնեն Ադրբեջանի հատուկ ջոկատայինների հետ: Հավատում են, որ հնարավոր է ստեղծել նոր աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շահգելդյանը:

Նա հավելեց, որ իրենց ծրագիրը նորարարական է, իրատեսական է և հետաքրքիր, որովհետև իրենք գիտեն ինչ անել, ինչպես անել, ինչպես աշխատել հայ ժողովրդի համար:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք հանդես են գալիս 30 հիմնարար դրույթներով, որոնք էական փոփոխություն կարող են մտցնել ՀՀ պետական կառավարման, քաղաքական և հասարակական կյանքում: «Այդ 30 կետերը մշակվել են՝ հաշվի առնելով մեր բազմամյա քաղաքական փորձառությունը: Հաշվի ենք առել նաև առաջադեմ աշխարհի փորձը, մեր նպատակները և ցանկությունները, որոնք ցանկանում ենք Հայաստանում կյանքի կոչել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Կուսակցությունը ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին, որում ներգրավված կլինեն քաղաքացիական հասարակության, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները: Արթուր Բաղդասարյանը խոստացավ նաև ապօրինի հարստացման դեմ պայքարի նոր մեխանիզմներ ներդնել, որոնք հետադարձ ուժ կունենան:

ՀՎԿ-ն խոստանում է վերացնել ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող արագաչափերը և Երևանում վճարովի ավտոկայանատեղիները: Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ ճանապարհային երթևեկությունը կանոնակարգելու համար տեղադրված արագաչափերը որևէ օգուտ չեն տալիս ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու տեսանկյունից:

Կուսակցության նախընտրական քարոզչության թիրախներից մեկն է ավանդների վերադարձի խնդիրը: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենց ժամանակին մեղադրել են պոպուլիզմի մեջ, սակայն իրենց հաջողվել է ավանդների վերադարձ կազմակերպել, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ կարողացել են գոնե մասնակիորեն ստանալ իրենց գումարները: Նրա խոսքով՝ այս գործընթացը հարկավոր է հասցնել տրամաբանական ավարտի:

ՀՎԿ նախընտրական ծրագրում դրույթներ կան նաև ՀՀ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային կարևորագույն նախագծերում ընդգրկվելու, տնտեսությունը բիզնես միջավայրի բարելավման եղանակով առաջ մղելու վերաբերյալ:

 

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts