Թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)
SOCIETYԵրևանի Արշակունյաց պողոտայում այսօր` ժամը 14։40-ի սահմաններում, թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։
Tert.am–ի հետ զրույցում Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։
Բժշկուհին ասաց, որ տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացած է եղել հիվանդանոց։
Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։
Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել մահացածի կինը, հարազատները։



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



