Արեւմուտքը ՌԴ-ի հետ նոր սառը պատերազմի վիճակում չԷ. Բորիս Ջոնսոն
INTERNATIONAL NEWSԱրեւմուտքը Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վիճակում չԷ: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Կարեւոր Է ընդգծել, որ մենք Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վիճակում չենք գտնվում: Ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ ԵՄ-ի մեր բարեկամների մոտ, ո՛չ Վաշինգտոնում նոր սառը պատերազմ սկսելու ոչ մի ցանկություն չկա»,-ասել Է նա՝ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:
Ջոնսոնն այն կարծիքին Է, որ «Ռուսաստանը պետք Է փոխվի, պետք Է ցույց տա, որ իրեն կրկին կարելի Է վստահել»: «Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր Է»,-կարծում Է նա:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մարտի 4-ին տեղեկացրել Է, որ Ջոնսոնն առաջիկա շաբաթներին կուղեւորվի Մոսկվա՝ բանակցություններ վարելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



