Թրենդային, բայց վտանգավոր․ վարդագույնի ու կարմիրի ճիշտ համադրության գաղտնիքները
PHOTOԴիզայներ Յանա Նեդզվեցկայան բացատրել է, թե ինչպես է պետք համադրել այս տարվա գլխավոր թրենդներից մեկը՝ վարդագույնն ու կարմիրը։ Մի քանի տարի առաջ դրանց համադրությունն անհնար էր թվում, իսկ այսօր նորաձևության շաբաթները լցված են այս գույների համադրություններով։
Յանան ասում է, որ առաջինն այս գույները միասին է ներկայացրել Զակ Պոզենը։ Ըստ Նեդզվեցկայայի՝ դիզայներն ոգեշնչվել է ֆլամինգոների գունավորումից։ Նրա ցուցադրությանը ներկայացվեցին մի քանի զգեստներ, որոնց մեջ օգտագործված էին կարմիրի ու վարդագույնի ամենատարբեր երանգները։
Աստղերը ևս սկսել են օգտագործել այս համադրությունը։ Օրինակ՝ Քեյթ Բլանշեթը փառատոններից մեկին ներկայացել է հենց այդպիսի զգեսով։ Նրա օրինակին են հետևել նաև Հոլիվուդի այլ աստղեր։
Դիզայներն ասում է, որ կարմիր գույնն ոգեշնչող, կրքոտ ու կանչող գույն է։ Այս գույնը միանգամից ուշադրություն է հրավիրում այն հագնողի վրա։ Վարդագույնը նրբության ու հանգստության գույնն է։ Այն միշտ ասոցացվում է հոգատարության ու քնքշանքի հետ։ Այս երկու գույների համադրությունն ուժեղ, բայց նուրբ կանանց համար է։
«Պետք չէ վախենալ ու խուսափել այս գույների համադրությունից։ Պարզապես պետք է ճիշտ ընտրել երանգները։ Ձմռան մռայլությունից հետո վառ գույներ ստեղծեք ձեր զգեստապահարանում»,- ասում է դիզայները։
Նորաձևության մեջ ամեն ինչ մանրուքներից է կախված։ Կարող եք կարմիր տաբատ ու բաց վարդագույն վերնաշապիկ հագնել ու նուրբ և երիտասարդական կերպար կստանաք, սակայն, եթե վարդագույն տաբատ ու կարմիր բլուզ հագնեք, միանգամից ավելի հասուն և կայացած տեսք կստանաք։
Մի վախեցեք փորձարկումներից, պարզապես համոզվեք, որ դրանք տեղին ու համապատասխան են։