Նաթանյահուն Իրանին համարել Է աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորը
INTERNATIONAL NEWS Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Երուսաղեմում հրեական պետության արտաքին գործերի նախարարության շենքում ելույթ ունենալով 1992 թվականի մարտին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան պայթեցման 25-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, պայթյուն, որը 29 մարդու կյանք խլեց: Նաթանյահուն Իրանի վրա Է դրել այդ ահաբեկչական գործողության պատասխնատվությունը: «Իրանը նախաձեռնեց, Իրանը պլանավորեց եւ Իրանն իր խամաճիկի՝ «Հըզբոլլահ»-ի միջոցով իրականացրեց Բուենոս Այրեսի ահաբեկչական գործողությունը»,-հայտարարել Է Նաթանյահուն:
«Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն Է, եւ մենք պարտավոր ենք պայքարել այդ ահաբեկչության դեմ, քանի որ դա Իրանի ագրեսիայի միայն մեկ ուղղությունն Է, որը նաեւ փորձում Է միջուկային զենք մշակել եւ առաջ Է տանում բալիստիկ հրթիռների սեփական ծրագիրը»,- ասել Է Նաթանյահուն, որը նաեւ գլխավորում Է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նաթանյահուի հայտարարությունը մեջբերում Է Times of Israel թերթը:
Նաթանյահուն, վկայակոչելով «Իսրայելի զինվորական իստեբլիշմենտի ներկայացուցիչներից մեկին, նաեւ հայտնել Է, որ Իսրայելի համար անվտանգության բնագավառի խնդիրների 80 տոկոսի աղբյուրն Իրանն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



