Վիետնամն աշխարհի առաջատարն Է դարձել գերհարուստների թվով
SOCIETY Վիետնամն աշխարհում առաջին տեղն Է զբաղեցրել տեղի բնակչության շրջանում հարուստների թվի ավելացման ցուցանիշով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն են արել Knight Frank հեղինակավոր միջազգային կոնսալտինգային խմբի փորձագետները՝ ամփոփելով անցկացված հետազոտության արդյունքները, որը նվիրված Էր աշխարհի երկրներում բնակչության բարեկեցության աճին:
Հետազոտողների հավաքած տվյալների համաձայն, 2010-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում Վիետնամում գերհարուստների թվաքանակն աճել Է 320 տոկոսով: Այս ցուցանիշով Վիետնամը տոկոսային հարաբերությամբ արդեն առաջ Է անցել Հնդկաստանից եւ Չինաստանից, որոնք նույն այդ տարիներին հարուստների թվի աճ են արձանագրել 290 տոկոսով եւ 281 տոկոսով՝ համապատասխանաբար:
Որպես իրենց վարկանիշների հիմք, Մեծ Բրիտանիայում բազավորված խումբը վերցնում Է UHNWI (Ultra High Net Worth Individuals` շատ խոշոր կապիտալով մասնավոր անձինք) կատեգորիան. սա մոլորակի առավել հարուստ եւ դրա հետ մեկտեղ տնտեսապես ակտիվ մասնավոր անձանց խավն Է:
UHNWI-ի ցուցակում գրանցվելու հավակնորդները պետք Է ունենան առնվազն 30 մլն դոլարի չափով ազատ շրջանառու ֆինանսական միջոցներ՝ չհաշված նրանց պատկանող շարժական կամ անշարժ գույքը:
Knight Frank-ը Վիետնամում նրանց թվին ներկայում դասում Է 200 մարդու, դրա հետ մեկտեղ կանխատեսելով, որ հաջորդ տասնամյակների ընթացքում գերհարուստների թվաքանակն այստեղ կավելանա եւս 170 տոկոսով եւ կհասնի 540-ի նշագծին: Իսկ ինչ վերաբերում Է «հասարակ միլիոնատերերին», որոնց տնօրինած ակտիվներն իրենց տերերին չեն ապահովում UHNWI-ի վարկանիշի հորիզոնականները, ապա այդպիսիք Վիետնամում, կոնսալտինգային խմբի գնահատումներով, այժմ հաշվում են մոտավորապես 14,5 հազար, իսկ մինչեւ 2026 թվականը նրանց թիվը կգերազանցի 38 հազարը:
Չնայած այն բանին, որ երկրում բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան միջին եկամուտը կազմում Է մոտավորապես 2 հազար դոլար, երեք տասնամյակ այստեղ անցկացվող նորացման քաղաքականության ընթացքում Վիետնամում ձեւավորվել Է հարուստ «նոր վիետնամցիների» դաս: Վիետնամցի նորահարուստներն իրենց կարողությունը «կուտակում են» տարբեր ձեւով: Ունեւոր վիետնամցիների շրջանում առավել հաճախ են հանդիպում նրանք, ում բիզնեսը կապված Է ֆոնդային շուկայի, ծովամթերքի արտադրության եւ մշակման, ինչպես նաեւ շինարարության եւ անշարժ գույքի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



