Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Թունավորումներ՝ շմոլ գազից. տուժել է 30-ից ավելի քաղաքացի, այդ թվում 14 երեխա

SOCIETY

Մարտի 5-ին, ժամը 9.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 37-ամյա Աբել Հ.-ն, 35-ամյա Թամարա Հ.-ն, 10-ամյա Միլենա Հ.-ն եւ 15-ամյա Ալինա Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբըը պարզել է, որ Աբել, Թամարա, Միլենա եւ Ալինա Հ.-երը թունավորվել են նշված իրենց բնակարանում առաջացած շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 35-ամյա Լիա Հ.-ն, 13-ամյա Գեւորգ Գ.-ն եւ 10-ամյա Գարիկ Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան միջանցքում տեղադրված գազի վառարանից՝ թերայրման հետեւանքով արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 5-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 31-ամյա Մարուսյա Բ.-ն, 25-ամյա Արմինե Ա.-ն, 9-ամյա Ռիմա Մ.-ն, 4-ամյա Վարդան Մ.-ն եւ 8-ամյա Մարիամ Մ.-ն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա Մարինե Բ.-ն եւ նրա երեխաները` 7-ամյա Եվա եւ 6-ամյա Էրիկ Ն.-երը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Վանատուր թաղամասի թիվ 523 տանը, գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 20.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 14-ամյա Մարիամ Ղ.-ն, 12-ամյա Միլենա Ղ.-ն, 10-ամյա Սաթենիկ Ղ.-ն, 64-ամյա Լատիֆեր Տ.-ն եւ 30-ամյա Սիրանուշ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում գտնվող գազօջախից գազի արտահոսքի հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Աշտարակ քաղաքի Միկոյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 60-ամյա Քնարիկ Զ.-ն, 92-ամյա Մարթա Մ.-ն եւ 22-ամյա Անահիտ Ե.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, վերջիններս թունավորվել են իրենց տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 5-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 28-ամյա Կարեն Գ.-ն, 52-ամյա Ջուլետա Հ.-ն, 31-ամյա Լուսինե Ե.-ն, 57-ամյա Հակոբ Գ.-ն եւ 31-ամյա Արթուր Գ.-ն:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 4-ին, ժամը 23.00-ին, տանը շմոլ գազից արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 42-ամյա Գայանե Խ.-ն, 16-ամյա Մելինե Մ.-ն եւ 15-ամյա Էմիլ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service