Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննադատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանին
INTERNATIONAL NEWSՌուս հեռուստահաղորդավար ու հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը քննադատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանին։
«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Ո՞վ է նա։ Դուք նրան ճանաչո՞ւմ եք»,- հարցրել է Սոլովյովը Երեւանում մարտի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ապրիլյան էսկալացիային ու այդ օրերին Ռուսաստանի արձագանքին։
«Ո՞վ է Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանում։ Պոլադ Բյուլբյուլօղլուն։ Վառ անձնավորություն։ Ո՞ւր է ակտիվությունն այն բոլոր մարդկանց կողմից, որոնք պետք է կանգնեն ու խոսեն իրենց շահերի մասին։ Դե իհակե, ձեր նախագահի ու Ռուսաստանի նախագահի միջեւ կա հարաբերությունների հասկանալի համակարգ ու շատ լավ համակարգ։ Հակառակ դեպքում իրավիճակը Ղարաբաղում այդպես էլ չէր կարգավորվի»,- ասել է Վլադիմիր Սոլովյովը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



